Հինգերորդ սերնդի պատերազմ է ընթանում՝ բարձր տեխնոլոգիական միջոցներով. Արծրուն Հովհաննիսյան

Փաստենք, որ Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը հայտնեց, որ դեռ վաղ առավոտից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով։ Սկզբում  հյուսիսային կողմում հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին և ջախջախվեցին ու ետ շպրտվեցին՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով։  Նրա խոսքով՝ նույն ժամանակ հարավային ուղղությամբ  օպերացիոն ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակողական գործողություններ  ծավալել։

 

 «Մեկ ուղղությամբ հստակորեն ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ՝ փախուստի են դիմել՝ կրելով զգալի թվով տեխնիկա և մեծաքանակ զինամթերք։ Այլ ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը և համառ մարտերի արդյուքնում որոշակի տեղաշարժեր ունեն»,- ասաց Հովհաննիսյանը։

 

ՊՆ ներկայացուցիչը կրկին նշեց, որ չափազանց ուժգին, մեծ կրակային խտություն պարունակող մարտական գործողություններ են, ուստի առանձին  բնագծերի, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններով, բարձունքներով առանջնորդվել ու հաջողոթյունները ֆիքսելը տվյալ պատրերազմում  ընդհանրապես ակտուալ չէ։

 «Հինգերորդ սերնդի պատերազմ է ընթանում՝ բարձր տեխնոլոգիական  միջոցներով, մանևրային խմբերով և ստատիկ բնագծերի պահպանության համար առանձին մարտական գործողություններ չեն վարվում։ Դրա համար կոնկրետ բնագծեր և հաջողություններ  ու նահանջներ չենք նշելու»,-ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև հայտնեց, որ օրվա ընթացում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ,  այդ թվում՝ ԱԹՍ-ներ։ Տեղեկացրեց, որ այսօր 20։30-ի դրությամբ խոցվել է  9 ԱԹՍ, որից երկուսը  ՀՀ տարածքում։ Հովհաննիսյանն ասաց, որ  այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, թեժ է  հարավային ուղղությունը։

Քաղաքականություն

Պատահարներ