Հրադադարը որոշ հատվածներում ուժի մեջ է, որոշ հատվածներում փորձում է ճեղքել ՊԲ-ի պաշտպանական համակարգը. Դավիթ Բաբայան

Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց.
 

«Կան ուղղություններ, որտեղ հակառակորդը շարունակում է իր նենգ, հայատյաց քաղաքականությունը, փորձում է որոշ հատվածներում ճեղքել ՊԲ-ի պաշտպանական համակարգ»: 

Թուրքիան, Ադրբեջանը եւ ահաբեկիչները փորձում են ռազմավարական կարեւորագույն հանգույցը՝ Արաքս գետի վրա կառուցված ջրամբարը, կամ շարքից հանել կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում նաեւ ազդեցություն ունենան Իրանի նկատմամբ։ 
«Բնական է, որ բոլոր նման քայլերը կասեցվում եւ հետ են մղվում։ Իմ կարծիքով՝ հակառակորդը շարունակելու է որոշ հատվածներում ակտիվ գործողություն։ Հիմնական թիրախներից մեկը Արաքս գետի վրա կառուցված ջրամբարը, որով հիմնականում բավարարում էին Իրանի կարիքները։ Թուրքիան, Ադրբեջանը եւ ահաբեկիչները փորձում են ռազմավարական կարեւորագույն հանգույցը կամ շարքից հանել կամ վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում նաեւ ազդեցություն ունենան Իրանի նկատմամբ»,- նշեց Բաբայանը։ 

Դավիթ Բաբայանն ասաց, որ Ադրբեջանում շարունակվում է տեղակայված ահաբեկիչների ակտիվ գործողությունները. «Նրանք մի շարք խմբերով ներթափանցում են ՌԴ տարածք, նույնը կատարվում է նաեւ Իրանի սահմանին»։ 

Անդրադառնալով միջազգային հանրության ջանքերն՝ հրադադարի  ուղղված՝ Դավիթ Բաբայանը գնահատեց դրական. «Առաջին հերթին եղբայրական մեր Ռուսաստանի՝ հրադադարի վերականգնման եւ պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը։ Եթե այս անգամ եւս հակառակորդը չհարգի  միջազգային հանրության ջանքերը եւ կրկին հրադադարի ռեժիմը չեղյալ համարի, ապա երրորդ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից շատ ավելի կոշտ եւ այլ մեթոդներով է վերականգնվելու զինադադարը»։ 

 

Առաջնագծի որոշ հատվածներում ստեղծվել է կրիտիկական համաճակարային իրավիճակ։ Այս մասին ասաց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Արբեջանական, թուրքական եւ ահաբեկչական այնքան դիակներ կան, որ այսքան օրերի ընթացքում արդեն սանիտարական լուրջ խնդիր կա։ Սա էլ է լուրջ խնդիրներից մեկը»,- ասաց նա։

Անդրադառնալով հրադադարի պահպանման մասին Ադրբեջանի որոշ պաշտոնյաների կողմից արված հայտարարություններին՝ Բաբայանն ասաց. «Այդ հրադադարն անժամկետ է , թեպետ Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ հայտարարում են, որ սա մի քանի օրով է. չկա այդպիսի բան։ Եթե նրանք հայտարարում են, որ դա մի քանի օրով է, ապա նրանք նպատակ ունեն մի քանի օրից նորից դիմել ագրեսիվ գործողությունների»։

Բաբայանը նշեց, որ հարավային ուղղությամբ, այնուամենայնից, ունենք թեժ մարտեր. «Պաշտպանության բանակը, կամավորականները հաջողությամբ հետ են շպրտում»։


 

Քաղաքականություն