Հյուսիսում Ադրբեջանը որևէ նշանակալի հաջողություն չունի. Արծրուն Հովհաննիսյան

«Փաստենք, որ Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի կոչը, պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հիշեցրել է, որ վաղ առավոտից մարտական գործողությունները շարունակվել են: Ուղղությունները նույնն են: Սկզբում հյուսիսային ուղղությամբ են հրթիռային հարձակման փորձը կատարել, ջախջախվել են, հետ շպրտվել՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով։

«Նույն ժամանակահատվածում հարավային ուղղությամբ՝ երկու առանձին հատվածներում, փորձել են հարձակողական գործողություններ ծավալել։ Մի ուղղությամբ ընկնելով ՀՀ ԶՈՒ հրետանու կրակի տակ՝ փախուստի են դիմել, հետ են շպրտվել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում՝ մեծաքանակ զինամթերք: Այլ ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը, համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն, բայց 5-րդ սերնդի պատերազմ է ընթանում, բարձր տեխնոլոգիական միջոցներով, մանևրային խմբերով, և ստատիկ բնագծերի պահպանության համար առանձին մարտական գործողություններ չեն վարվում»,- ասել է Հովհաննիսյանը:


 

Քաղաքականություն