Ուզում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ սանկցիաներ կիրառվեն․ Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն Արցախում է

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեի խոսքով, իրենք Արցախ են եկել՝ սեփական աչքերով տեսնելու, թե ինչ է կատարվում իրականում։

«Մենք եղել ենք Շուշիում ու  տեսել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ եկեղեցիների վրա է հարձակվել։ Այսօր  մեր աչքերով ենք տեսել, որ խաղաղ բնակավայրերի շենքները ռմբակոծել են ու այդ տարածքում ռազմական նշանակության շենքեր չեն եղել։ Մենք հաստատել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվել է Արցախի խաղաղ բնակչության վրա ու դա մեծ հանցագործություն է մարդկության դեմ: Կոչ ենք անում աշխարհի խորհրդարաններին այլևս միայն չխոսել, այլ սկսել գործողություններ անել»,-ասաց պատգամավորը՝  մանրամասնելով՝ պետք է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել, որպեսզի պատերազմը շուտ վերջանա։ 

Բունդեսթագի պատգամավորը նշեց, որ իրենց առաքելությունն է տեսնել Արցախում կատարվածն ու այնուհետև Գերմանիայի ժողովրդին ներկայացնել իրականում կատարվողը:

Քաղաքականություն

Պատահարներ