Բանակցությունները կվարեք հաղթողի դիրքերից, սա մեր՝ որդեկորույս մայրերի, միակ պահանջն է

Այս պատերազմում մենք հաղթելու ենք, կես ճանապարհին չկանգնեք. որդուն կորցրած մայրերը այլեւս Երկրի վրա չեն ապրում, նրանք ապրում են Երկնքի ու Երկրի միջեւ, որտեղից ամեն ինչ ավելի տեսանելի է, որտեղից Տիեզերական ճշմարտությունն ավելի մոտ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն, «Հայ ասպետ» հաղորդման հեղինակ-վարող Կարին Տոնոյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Ես իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԻՆ տվեցի իմ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ:

Բայց ես էլ լուռ սգալու իրավունք եւ ուժ չունեմ, որդուս արյունը հրամայում է.

Վաղը վարչապետը կմեկնի Մոսկվա բանակցությունների-

Դիմում եմ երկրի 1-ին դեմքին՝

Պարո՛ն վարչապետ, բանակցության սեղանի շուրջ նստելու պահին անպայման հիշեք՝ Դուք դեռ շատ մայրերի չեք հանձնել նրանց որդիների մարմիններն անգամ, ուրեմն որեւէ պայմանով, լսո՞ւմ եք՝ որեւէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա նրանք ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանը: Այս պատերազմում մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, կես ճանապարհին չկանգնեք. որդուն կորցրած մայրերը այլեւս Երկրի վրա չեն ապրում, նրանք ապրում են Երկնքի ու Երկրի միջեւ, որտեղից ամեն ինչ ավելի տեսանելի է, որտեղից Տիեզերական ճշմարտությունն ավելի մոտ է....... հավատացեք մեզ՝ մենք հաղթել ենք արդեն:

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԱՐԵՔ ՀԱՂԹՈՂԻ ԴԻՐՔԵՐԻՑ, սա մեր՝ որդեկորույս մայրերի, միակ պահանջն է:

Առայժմ այսքա՛նը»:

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ավելի վաղ հակառակորդի ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն, «Հայ ասպետ» հաղորդման հեղինակ-վարող Կարին Տոնոյանի որդին՝ Մենուա Հովհաննիսյանը։

Քաղաքականություն

Պատահարներ