Իրանի նախարարը հայտարարել Է ՌԴ-ի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագրի մասին

Թեհրանը եւ Մոսկվան համագործակցում են իրանական օդուժի զարգացման հարցում, երկրների միջեւ համապատասխան համաձայնություններն արդեն ձեռք են բերվել: Հոկտեմբերի 19-ին այդ մասին հայտարարել Է Իրանի պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Ամիր Խաթամին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Մենք Ռուսաստանի հետ կարեւոր համաձայնություններ ունենք (իրանական) ռազմաօդային ուժերի զարգացման նպատակով»,- մեջբերում Է անում նրա խոսքից ISNA գործակալությունը:

 

Նախարարը հավելել Է, որ (Թեհրանի նկատմամբ) զինական բռնարգելքի վերացումից հետո նոր փուլում Իրանը «ռազմական (համագործակցության) համաձայնագրեր ունի Չինաստանի եւ ՌԴ-ի հետ»: Ըստ որում զինվորականը նշել Է, որ «Իրանը ոչ մի դեպքում սպառազինությունների մրցավազք չի ցանկանում, որը տարածաշրջանը կվերածի վառոդի տակառի»: «Մեք պատրաստ ենք ստորագրելու ռազմական համաձայնագրեր Պարսից ծոցի երկրների հետ՝ տարածաշրջանային կայունության հաստաման նպատակով»,- ասել Է նա:

Իրանին սովորական սպառազինությունների մատակարարումների, ինչպես նաեւ այդ երկրից դրանց արտահանման բռնարգելքի ժամկետը լրացել Է հոկտեմբերի 18-ին: Այդ օրը լրացել Է ուղիղ հին տարի իրանական միջուկային ծրագրի շուրջն իրադրության կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) ուժի մեջ մտնելու եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից դրան հավանություն տրված թիվ 2231բանաձեւի ընդունման պահից, որոնցով սահմանվել Էր սահմանափակումների համապատասխան ժամկետ: Իրանի նկատմամբ զինական բռնագրելքի վերացման դեմ վերջին մի քան ամսվա ընթացքում հանդես Է եկել ԱՄՆ-ը:

 

Սեպտեմբերի 21-ին Վաշինգտոնը սահմանել Է սեփական պատժամիջոցները Թեհրանին զենքի վաճառքի համար: Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփն ստորագրել Է հրամանագիր նրանց նկատմամբ սահմանափակիչ միջոցների մասին, ովքեր մասնակից կլինեն Իրանին «միջուկային տեխնոլոգիաների, բալիստիկ հրթիռների (արտադրության) տեխնոլոգիաների եւ սովորական սպառազինությունների» մատակարարումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Քաղաքականություն

Պատահարներ