Լավրովն այսօր Մարիա Պեյչինովիչի հետ կարող է քննարկել Ղարաբաղյան հակամարտության հարցը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր բանակցությունն է ունենալու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վերջինս աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում:

Չի բացառվում, որ բանակցությունների ընթացքում քննարկում կարող է լինել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասով Ռուսաստանի ու ԵԽ-ի դիրքորումները համընկնում են: Կողմերը վստահ են, որ պետք է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, որպեսզի հնարավոր լինի խաղաղ կարգավորումը գտնել բանակցային սեղանի շուրջ:

Քաղաքականություն

Պատահարներ