Պատգամավոր Սասուն Միքայելյանն Արցախում վիրավորվել է

 

Auroranews-ի աղբյուրները հայտնում են, որ ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը վիրավորվել է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի խմբի համակարգող Վահագն Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին պարոն Միքայելյանին վիրահատում են, կյանքին վտանգ չի սպառնում: 

Նշվում է, որ նա վիրավորում է ստացել մեջքի և ոտքի շրջանում, բեկորային վնասվածքներ են, նրա վիճակը գնահատվում է կայուն:

Քաղաքականություն

Պատահարներ