Արցախ է տարվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

 

«Այսօր` ժամը 10։00-ին, այդ Խաչով Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևորականների հետ` գնդերեցների մասնակցությամբ, օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց Բանակը՝ ի նպաստ խաղաղության և Հայոց Հաղթանակի»,-գրել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ