Ֆրանսիայի Սենատ է ներկայացվել Լեռնային Ղարաբաղը ճանաչելու բանաձև

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն Ֆրանսիայի Սենատին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու նախագիծ՝ գրում է РИА Новости-ն:

Խորհրդարանականի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակմանը դիմակայելը նշանակում է նաև դիմակայել թուրքական իսլամիզմի Եվրոպա ներթափանցմանը:

Վալերի Բուայեն հայտնել է, որ Սենատ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ճանաչման և  Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտող նախագիծ:

Քաղաքականություն

Պատահարներ