Կանադան կասեցրել է Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը. ԱԺ փոխխոսնակ

Կանադան կասեցրել է Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն՝ ավելացնելով. 

«Սա ես նշում եմ միայն մի նպատակով, որ շարունակենք քաղաքական, քաղաքացիական ու դիվանագիտական բոլոր հասանելի գործիքներով պայքարել, որ Ադրբեջանն ու Թուրքիան զրկվեն հեղինակությունից, վստահությունից, գործընկերներից, տնտեսական օգուտից, միջազգային հարաբերություններից: Նորից՝ ես մեծապես ապավինում եմ մեր բանակին, մեր դիվանագետներին ու մեր Սփյուռքին»: 
 

Քաղաքականություն