Մարտունիում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել հիվանդանոցից

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Փոքրիկի վիճակն արդեն լավ է: Ինքազգացողությունը՝ հրաշալի ։ Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ: Երեխան գլխի շրջանում բարդ վիրահատություն էր տարել, վնասվածքներ ուներ նաև վերջույթներում։

Մի խումբ սրտացավ մարդկանց շնորհիվ Արծվիկի ու նրա ընտանիքի համար բնակարան է վարձակալվել բժշկական կենտրոնի մոտակայքում: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք այս օրերի ընթացքում ցուցաբերված ուշադրության, նվերների ու սիրո համար:

Միասին #ՀաղթելուԵնք»,- գրել է նա։

Քաղաքականություն