Պետքարտուղարությունը չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ Պոմպեոյի հանդիպման մասին տեղեկությունները

ԱՄՆ Պետքարտուղարությունը չի մեկնաբանել երկուշաբթի լրատվամիջոցներում հրապարակված հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին հոկտեմբերի 23-ին պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի եւ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Զոհրաբ Մնացականյանի միջեւ երկու առանձին հանդիպումների հնարավոր անցկացման մասին։

Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությունից չեն պատասխանել ՏԱՍՍ-ի խնդրանքին՝ հաստատել կամ մամուլի համար մեկնաբանել հանդիպման մասին տեղեկությունը, որն ավելի վաղ հրապարակել էր Politico պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ պետքարտուղարը նախ բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, այնուհետեւ նրա հայ գործընկերոջ։

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվել է սեպտեմբերի 27-ին, շփման գծում ընթանում են մարտեր։

Քաղաքականություն