Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը՝ տեղեկացնում են Կրեմլի պաշտոնական կայքը:

Երկու երկրների ղեկավարները մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխմանը և ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական ու դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերսկսմանը միտված ձեռնարկվող քայլերի մասին: Շեշտվել է հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ հակամարտող կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության պահպանման կարևորությունը:

Ընդգծվել է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով, սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը:

Քաղաքականություն