Շատ կարճ ժամանակում համալրվեց արյան անհրաժեշտ խմբաքանակը. ԱՆ

Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք բոլոր այն կամավորներին, ովքեր արագ արձագանքեցին և հաշված րոպեների ընթացքում կատարեցին արյունատվություն` առաջին կարգի ռեզուս դրական արյան անհրաժեշտ խմբաքանակն ապահովելու համար: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

 

Մեր կամավորների պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ` հնարավոր դարձավ շատ կարճ ժամանակահատվածում համալրել արյան անհրաժեշտ պաշարը:

Տեղեկացնում ենք, որ այս պահին դրա կարիքը այլևս չկա:
Կրկին շնորհակալ ենք մեր կոչերին հետևողական լինելու և մշտապես աջակցելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ