Էրդողանի դիրքորոշումը Ղրիմի պատկանելության հարցում կարևոր չէ. Պուտին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը Ղրիմի պատկանելության հարցում կարևոր չէ, գլխավորն այն է, որ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են, հայտնում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» քննարկումների ակումբում:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի ինչ-որ ձգտումներին Ղրիմի հարցում, ես դա չգիտեմ: Ինձ դա հետաքրքիր չէ, քանի որ Ռուսաստանի շահերը հուսալիորեն պաշտպանված են: Իսկ դրանում վայրկյան անգամ չկասկածեք»,- ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ վերջինս ելույթի ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման թեմային՝ ընդգծելով, որ այդ հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում:

Քաղաքականություն

Պատահարներ