Հենրիխ Մխիթարյանի անունով հերթական կեղծ էջն է բացվել, որի նպատակը ձեր դրամական միջոցների յուրացումն է

Հարգելի քաղաքացիներ, 
Ադրբեջանական քարոզչությանը զուգահեռ սոցիալական ցանցերում ակտիվացել են խարդախություն իրականացնող կեղծ էջերը։  
Հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անունով հերթական կեղծ էջն է բացվել, որի նպատակը ձեր դրամական միջոցների յուրացումն է։ 
Կոչ ենք անում մեկնաբանություններ չանել էջում, չտրամադրել անձնական և բանկային տվյալներ, չտարածել գրառումները և չպատասխանել էջի կողմից ուղարկվող նամակներին։ 
Զգոն եղեք, քանի որ նմանատիպ խաբեություններ իրականացվում են նաև մի շարք այլ հայտնի անձանց անուններով։ Այս մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը: 
 

Քաղաքականություն