Կանադան կոչ է անում հարգել ԼՂ-ում զինադադարի ռեժիմը

Կանադան արտաքին կողմերին կոչ է անում զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը՝ շեշտելով, որ կանոնավոր կապի մեջ է Զոհրաբ Մնացականյանի հետ: Կանադան ԿԽՄԿ-ի մարդասիրական ջանքերի համար ներդնում է 350 հազար դոլար:
Շամպայնը նաև նշել է. «Կոչ ենք անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ստուգման մեխանիզմներ ստեղծել»:

Այս մասի տեղեկացնում է Կանադայի ԱԳ նախարարը.

Քաղաքականություն