Թեստավորվո՞ւմ են արդյոք ռազմաճակատ գնացող կամավորները. պատասխանում է ԱՆ ներկայացուցիչը

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանին այսօր հարց է ուղղվել այն մասին, թե արդյո՞ք չկա կարիք, որպեսզի ռազմաճակատ մեկնելուց առաջ կամավորները ևս թեստավորվեն՝ առաջնագծում նոր կորոնավիրուսի վարակի տարածումից խուսափելու համար:

«Գիտեք, որ Հայաստանում յուրաքանչյուր գրանցվող դեպքի համար իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, ճշտվում են բոլոր շփված անձինք և ինքնամեկուսացման են ենթարկվում: Այդ տվյալները փոխանցվում են նաև ՊՆ-ին, որպեսզի հնարավորինս կանխարգելենք վիրուսի արտահոսքը դեպի ռազմաճակատ: Քանի որ ոչ միշտ է հայտնի, թե ով երբ է գնում, դրա համար նպատակահարմար չի թեստավորումը կազմակերպել, ՊՆ-ի և Արցախի մեր գործընկերների կողմից անընդհատ իրականացվում են բժշկական հսկողություն և հետազոտություններ»,- Լուսինե Պարոնյանը։

Քաղաքականություն

Պատահարներ