BBC-ին հոդված է հրապարակել Ադրբեջանի կորուստների մասին

BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել Ադրբեջանը զոհերի մասին՝ ընդգծելով, որ, ճիշտ է, վերջինս չի բարձրաձայնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կորուստները, բայց 100 հազարանոց Մինգեչաուր քաղաքում գտնվող գերեզմանները մոտավոր պատկերացում են տալիս Բաքվի կորուստների մասշտաբների մասին:

Ըստ աղբյուրի՝ Մինգաչաուրի ռազմական գերեզմանատանը ԼՂ պատերազմում զոհված զինծառայողների 26 թարմ գերեզման է հայտնաբերել Ադրբեջանի արդյունաբերական:

 

«Այնքան շատերն են թաղված այստեղ Ղարաբաղյան հակամարտության սրացումից ի վեր»,-գրում է հոդվածագիրը:

Աղբյուրը նաև հիշեցնում է Ռուսաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևի այն հայտարարությունը, թե այս պահին կորուստների մասին տեղեկությունը գաղտնի է, այն կհրապարակվի ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո: 

Աղբյուրը, սակայն, հիշեցնում է Հայաստանի ՊՆ-ի տվյալները, ըստ որի՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 20-ը Ադրբեջանն ունեցել է 6309 մարդու կորուստ:

Քաղաքականություն

Պատահարներ