Հայերը փակել են Իսպանիա-Ֆրանսիա մայրուղին

Իսպանիայի և Ֆրանսիայի հայերը փակել են Իսպանիա- Ֆրանսիա մայրուղին:

 

Այս կերպ նրանք երկու երկրների ուշադրությունը փորձում են հրավիրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վրա:

 

Նրանք Իսպանիայի, Ֆրանսիայի տարբեր քաղաքներից են եկել: Տարբեր կոչեր են հնչեցնում, այդ թվում՝ «ճանաչեք Արցախի անկախությունը», «հաղթելու ենք», ինչպես նաև պարզել են «Իսպանիա, արթնացիր» պաստառներ:

 

«Բոլոր հնարավոր տեղերից եկել ենք, որ մեր ժողովրդի կողքին կանգնենք, եկել ենք ընտանիքներով, երեխեքով: Բոլորս պատասխանատու ենք մեր զինվորների համար»,- ասաց ցուցարարներից մեկը:

Քաղաքականություն