Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։ «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։ Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։ Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։
 

Քաղաքականություն

Պատահարներ