ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անկոտրում Արցախ». ռուսական արտադրության փաստագրական ֆիլմ Արցախում ընթացող պատերազմի մասին

«Անկոտրում Արցախ». Վարգոնզո ծրագրի հեղինակները նման վերնագրմամբ փաստագրական ֆիլմ են թողարկել ներկայացնելով սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած և առ այսօր ընթացող ռազմական գործողությունների մասին: 

 

  Ֆիլմում ներկայացվում են ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծված խաղաղ բնակավայրերը, մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Հադրութում կատարված ավերածությունները:   

Ռազմաճակատում աշխատող ռուս լրագրողները ներկայացնում են խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործությունները, լրագրողների թիրախավորումը, ճակատ մեկնող կամավորներին և հայ ժողովրդի անկոտրում պայքարը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ:  

 

Քաղաքականություն