Ես կարծում եմ, որ այո հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումերի, բայց հայ ժողովուրդն ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի

Ադրբեջանը հիմա առավել ևս ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է առնվազն Ղարաբաղի կապիտուլացիա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Հիմա ես ուզում եմ, որ մենք հստակ պատասխանենք մի հարցի՝ պատրաստ է արդյո՞ք հայ ժողովուրդը փոխզիջումների: Ես կարծոմ եմ, որ այո, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների:

Կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլացիայի: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը որևէ պարագայում պատրաստ չէ կապիտուլացիայի: Հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու և իր իրավունքները պաշտպանելու համար»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ մենք պետք է ուժ ունենանք գործելու մեր շահերի կարմիր գծերին մոտիկ, բայց մյուս կողմից անհնար է պատկերացնել, որ հայ ժողովուրդը կգնա կապիտուլացիայի. «Հետևաբար մենք պետք է ռեսուրսներ գտնենք մեր շահերը պաշտպանելու համար: Մենք պետք է անենք այնպես, որ Ադրբեջանի պահանջը լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլացիան, այլ փոխզիջումը, Բաքվի համար ընդունելի լինի փոխզիջումային տարբերակը: Ադրբեջանը պատրաստ չի եղել հիմա առավել ևս պատրաստ չէ փոխզիջումների, ինչն էլ խանգարում է հարցի կարգավորմանը»:

Քաղաքականություն