Գերմանիայի կառավարության անդրադարձը Էրդողանի հայտարարության վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորական հայտարարությունները Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հասցեին անընդունելի են, հատկապես Փարիզի արվարձանում ուսուցչի սպանության ֆոնին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:

«Գերմանիայի կառավարությունը ստիպված է հաշվի առնել Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները ֆրանսիացի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ: Դրանք անպատվաբեր արտահայտություններ են, որոնք բոլորովին անընդունելի են, հատկապես իսլամիստ մոլեռանդի կողմից ուսուցչի սպանության ֆոնին»,- ասել է Զայբերտը:

Կառավարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ թուրք նախագահը քննադատել է անցյալ շաբաթ Բեռլինի մզկիթում գերմանական ոստիկանության իրականացրած խուզարկությունը: Զայբերտը շեշտել է, որ Գերմանիայի իրավապահ մարմինները գործում են օրենսդրության համաձայն:

Քաղաքականություն

Պատահարներ