Հակառակորդը մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ․ՊՆ ներկայացուցիչ

Հադրութից հյուսիս ընկած անտառներում այսօր շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Շեխեր, Ջիվանի, Ազոխ գյուղերում շարունակվում են որոնման և ջախջախման գործողությունները»,- հայտնեց նա:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ։

«Հաճախ մենք նահանջում ենք, որովհետև մարդկանց կյանքն ամենաթանկն է: Պատերասմը սաստիկ է, բայց անելանելի չէ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Քաղաքականություն

Պատահարներ