Հրադադարը չպահպանելու հետևանքով այսօր Արցախում խաղաղ բնակիչներ են զոհվել ու վիրավորվել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի միկրոբլոգում հայտնել է` կցանկանար փաստել այն, որ միջազգային հանրության ջանքերը՝ այս անգամ Միացյալ Նահանգների միջնորդությամբ հրադադար հաստատելու ուղղությամբ՝ ձախողվել են։ «Որպես արդյունք՝ այսօր Արցախում, Ադրբեջանի կողմից շարունակվող հրետակոծության արդյունքում զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ»,- եզրափակել է նա։

Քաղաքականություն