Հունաստանի ԱԳ նախարարը Թուրքիային «զինյալների տուրիստական գործակալություն» է անվանել

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասին մտահոգում է Սիրիայում Թուրքիայի վարած բացասական դերակատարությունը։ Նա այդ մասին հայտարարել է Աթենքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ։

«Ցավոք տարածաշրջանային բոլոր զարգացումներում ընդհանուր է Թուրքիայի ապակայունացնող գործոնը։ Ես իմ անհանգստությունը հայտնել եմ Սիրիայում Թուրքիայի բացասական դերի կապակցությամբ։ Թուրքիան խափանում է ձեռք բերված հաջողությունները և դարձել է ջիհադականների տուրիստական գործակալություն, որոնք ուղևորվում են տարբեր ճակատներ», — ասել է Հունաստանի արտգործնախարարը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ