Կիպրահայերն ավտոերթ են կազմակերպել՝ հաջակցություն Արցախի ժողովրդի

Կիրակի ավտոերթ է կազմակերպել կիպրահայ համայնքը՝ ի նպաստ Արցախի ժողովուրդի մղած պայքարին։

Ավտոերթը մեկնարկել է Պաֆոս քաղաքից, անցել Լիմասոլով, ուղևորվել դեպի Նիկոսիա։

Միաժամանակ, Լառնակայի հայ համայնքի անդամները շրջել են քաղաքի կենտրոնական փողոցներով, ապա ճանապարհվել Նիկոսիա։ Երկու երթերի մասնակիցներն իրար են միացել ճանապարհին և միասին ուղևորվել մայրաքաղաք: 

Ավտոերթի մասնակիցները կանգ են առել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատների առջև՝ հստակ պատգամ փոխանցելով, որ կիպրահայությունը և հայ ժողովուրդը պահանջում է դադարեցնել Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: 

Ավտոերթիւ մասնակիցները կանգ են առել նաև Իսրայելի դեսպանատան մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով Իսրայելի կառավարության դեմ, որը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: 

Քաղաքականություն

Պատահարներ