Ցավոք, երեկ հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ և ահաբեկչական խմբավորումները լայնամասշատբ հարձակումներ ձեռնարկեցին մի քանի ուղղություններով ռազմաճակատի հարավ-արևելքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ցավոք, երեկ` ուշ երեկոյան, մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ: Վաղը մենք ինտերակտիվ քարտեզով ավելի հստակ ցույց կտանք այդ տարածքները»,- նշեց նա:

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ թշնամական հրոսակներին, չնայած թվացյալ հաջողություններին, չի հաջողվել ճեղքել հարավարևելյան առաջնագիծը։

Քաղաքականություն