Այսօր մենք ունենք մի գործընկեր, որն ամեն կերպ մեզ աջակցում է՝ ՌԴ-ն է. Ալեն Սիմոնյան

Այսօր մենք ունենք մի գործընկեր, որն ամեն կերպ մեզ աջակցում է`  ՌԴ-ն է: Կարող եմ նշել նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցության մասին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: 

Նա վստահություն հայտնեց, որ երեք գերտերությունները հասկանում են՝ այսօր Հայաստանը միջազգային ահաբեկչության դեմ կանգնած դարպաս է: 

Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանն ի վերջո չի դիմում ՀԱՊԿ-ին, Ալեն Սիմոյանը պատասխանեց՝ այդ կառույցին դիմելուց առաջ նախևառաջ պետք է վստահ լինել, որ նրա գործողությունները բավարար կլինեն համապատասխան արձագանքի համար: 

«ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ: Երբ մենք կտեսնենք, որ արդեն իսկ անհերքելի փաստեր կան, որոնք կասկածի տակ դնելը դժվար կլինի… Այս քայլը կանենք, երբ այն միանշանակ դրական պատասխան կստանա: 

Այսօր մենք ՀԱՊԿ-ին դիմելու կարիքը չունենք, բայց ՀՀ սահմանների վտանգի պարագայում, հավատացնում եմ, որ մեր դաշնակիցները չեն թողնի՝ այդ իրավիճակը շատ խորանա», - ընդգծեց ԱԺ փոխխոսնակը՝ նշելով, որ շատ փակագծեր այս պահին բացել չի կարող:

Քաղաքականություն

Պատահարներ