Էրդողանը դիմել է դատարան. բարկացել է հոլանդացի քաղաքական գործչի հրապարակած ծաղրանկարից և գրառումից

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն այսօր դիմել է Թուրքիայի գլխավոր դատախազություն և հայց ներկայացրել Նիդերլանդների «Ազատություն» աջակողմյան կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսնի դեմ։ Իսկ հայց ներկայացնելու պատճառն այն է, որ Վիլդերսն Twitter-ում Թուրքիայի առաջնորդի ծաղրանկարն է տեղադրել և Էրդողանին ահաբեկիչ անվանել։ Այս մասին հաղորդում է  Anadolu. գործակալությունը։

Թուրքիայի նախագահի անունից գլխավոր դատախազություն բողոքը հանձնել է նրա փաստաբան Հուսեյն Այդինը։ Հայցում նշվում է, որ հոլանդացի քաղաքական գործչի հրապարակած ծաղրանկարը ոչ մի առնչություն չունի խոսքի ազատության հետ։

Էրդողանը պահանջում է Գերտ Վիլդերսնի նկատմամբ, Թուրքիայի նախագահի պատվի ու արժանապատվության դեմ ոտնձգություն կատարելու հոդվածով, քրեական գործ հարուցել։

Քաղաքականություն