Քարտեզում նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է

Քարտեզում նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է։  Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց, որ Որոտան գետի ուղղությամբ ձևավորված ռազմաճակատ կա։ Այսօր էլ փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, մոտենալ հարավային ուղղությամբ ՀՀ սահամին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել և հաջողության չեն հասել։

 

Քաղաքականություն

Պատահարներ