ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է իրավիճակը ՀՀ հարավային սահմանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը և առաջիկա քայլերն ու խնդիրները։

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը։

Պաշտպանության նախարարությունն, արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ սահմանի հրետակոծությունը, հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնելու ադրբեջանական ուժերի ուղղությամբ։


 

Քաղաքականություն