ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև է ընդունել

ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև է ընդունել: 

«Արցախի Հանրապետությունը, որը նաև հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախում և Հայաստանում հայկական դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիներն ու տները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ենթարկվում են հարձակումների՝ նպատակ ունենալով շարունակել ցեղասպան քաղաքականությունը։ 

Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը և կոչ է անում Արցախի Հանրապետությանը շարունակել զարգանալ որպես ազատ և անկախ պետություն, ինչպես նաև պաշտոնապես կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Հայկական լեռնաշխարհի (Հարավային Կովկաս) տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նպատակով»,- ասվում է բանաձևում։ 

Նշենք, որ Արցախի անկախության ճանաչման բանաձևը հեղինակել էր Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ