Ղարաբաղում մարտերի շարունակականությունն անհանգստություն է առաջացնում. Պեսկով

Մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են՝ չնայած հրադադարի մասին ավելի վաղ ընդունված որոշումներին, և դա ափսոսանք և անհանգստություն է առաջացնում, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն հրադադար չկա: 

«Համենայն դեպս, մարտերը շարունակվում են, և սա ափսոսանքի և մտահոգության տեղիք է տալիս», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Քաղաքականություն

Պատահարներ