ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ստեփանակերտի ծննդատունը թշնամու գնակոծությունից հետո

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ 

 

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանները, ինչպես նաև Ստեփանակերտի ծննդատունը, ինչի հետևանքով կան մեծ թվով տուժածներ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանները, ինչը հանգեցրել է մեծ թվով տուժածների և ավերածությունների: Կենտրոնական ծննդատունը դարձել է թիրախներից մեկը, դրան մեծ ավերածություններ են հասցվել: Մանրամասները պարզվում են»,- գրել է Բեգլարյանը:

 

Լուսանկարները հրապարակել են տեղում աշխատող թելեգրամ ալիքների թղթակիցները: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ