ՄԱԿ-ը՝ Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունների մասին

Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողություններն անթույլատրելի են և պետք է դադարեցվեն անհապաղ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

 

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը դատապարտում է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը:

 

«Նման հարձակումները չեն կարող արդարացում ունենալ: Եվս մեկ անգամ կրկնում ենք գլխավոր քարտուղարի՝ բոլոր կողմերին ուղղված կոչն անհապաղ մարդասիրական հրադադար հաստատելու մասին, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, և լիովին կատարել իրենց պարտականությունները քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները պաշտպանելու հարցում»,- հավելել է Դյուժարիկը:

«Շարունակվող մարտական գործողություններն անթույլատրելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»,-շեշտադրել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
 

Քաղաքականություն

Պատահարներ