Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև բախումներում Մերձավոր Արևելքից ահաբեկիչների էլ ավելի մասշտաբային ներգրավվածության կապակցությամբ», - ասված է մամուլի հաղորդագրությունում: 

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է գործընկերոջը Հայաստանի և Ադրբեջանի ղեկաարության հետ կոնտակտներին և անհապաղ հրադադարին ու ճգնաժամի ապաէսկալացմանը հասնելուն ուղղված քայլերի մասին: 

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս կորդինացնել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին ու պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երկու երկրների հատուկ ծառայությունների գործունեությունը», - ասված է հաղորդագրության մեջ: 

Քաղաքականություն