ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտին հարվածել են թուրքական F-16-երը. թիրախավորվել է Արցախի մայրաքաղաքի ծննդատունը

Թուրքական F-16-երը հարվածներ են հասցրել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին և ենթակառուցվածքներին։ Հայտնում է Wargonzo-ի տելեգրամյան ալիքը։ 

«Թիրախավորվել է Արցախի մայրաքաղաքի ծննդատունը։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսին է Թուրքիայի նոր պատմությունը, որ գրում է Էրդողանը»,- նշել է ալիքը։   

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից թշնամին հրետակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։ 

Տուժածների և վնասների մասին տեղեկությունը ճշտվում է։ 

Ստեփանակերտում օդային տագնապ է։ 

Քաղաքականություն

Պատահարներ