Թշնամու հարձակողական բռունցքի թափը կոտրված է մեր կողմից. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնում է

Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ, նախորդիվ նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի աշխատանքները շարունակվում են։ Դրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն․ համառ բնույթ։ Այս ուղղությամբ որևէ առանձին, առարկայական զարգացում այս պահին նշել չեմ կարող։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

 

Նա նշեց, որ մարտական գործողությունները չունեն նույն խտությունը, նույն ընդգրկվածությունը, նույն թափը, նույն դինամիկան։ Դրանք օջախային, բայց շարունակական են։ Կիրառվում են դիվերսիոն խմբեր, հրետանային միջոցներ, մասամբ օդուժ։ 

«Թշնամու հարձակողական բռունցքի թափը կոտրված է մեր կողմից։ Այժմ շարունակում են դանդաղ օջախային սողացող բնույթի գործողությունները։ Հեշտ չէ միանգամից չեզոքացնել լեռնաանտառային տեղանքում դիվերսիոն խմբերի հոսքը, բայց մարտերը շարունակվում են՝ դանդաղ, որոշակի փոքր բախումներով՝ տեղ-տեղ մերձամարտերով»,- ասաց նա` հավելելով. «Մենք խաղաղ բնակիչներից վրեժ չենք լուծելու։ Մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած թշնամու դեմ»։ 

 

 Արծրուն Հովհաննիսյանն իր ելույթի վերջում շեշտեց. «Այո՛, կռիվը երկար է, կռիվը կայծակնային չէ, մենք օրերի ընթացքում չենք հաղթելու իրենց, բայց հաղթելու ենք»։ 



 

Քաղաքականություն

Պատահարներ