Ադրբեջանի ներկայացուցիչը նկատելի հեռու է կանգնել. վախեցել է, որ «կօկուպացնեն» իր անձնական տարածքը. օգտատերերը ծաղրում են

Այսօր Ուզբեկստանում անցկացվեց ԱՊՀ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նիստը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

 

Նիստին մասնակցեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի զինվորական պատվիրակությունները։  Բոլորի ուշադրությունը գրավել է այն, որ ընդհանուր լուսանկարում Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչից նկատելի հեռու է կանգնել:

 

Որոշ օգտատերեր անդրադառնալով լուսանկարին կատակում են, թե Ադրբեջանի ներկայացուցիչը վախենում է, որ «կօկուպացնեն» իր անձնական տարածքը: 

 

Նշենք, որ  զինվորական պատվիրակությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության համալիր հարցեր, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմաններին ծավալվող ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ։
 

Քաղաքականություն

Պատահարներ