Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը փակ է լինելու. ՏԱՍՍ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ Ժնևում քննարկում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

«Հինքշաբթի օրը հանդիպում է տեղի ունեցել համանախագահների միջև, իսկ այսօր հանդիպում է նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ»,-ասել է աղբյուրը՝ նշելով, որ այդ հանդիպումը փակ է մամուլի համար:

Այս պահին նաև հայտնի չէ՝ հանդիպման արդյունքում հայտարարություն լինելու է, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ հանդիպումը պետք է լիներ երեկ, սակայն ավելի ուշ հետաձգվել էր:

Քաղաքականություն