Իրանը ԼՂ հարցի կարգավորման պլան է առաջարկել Ռուսաստանի ու Թուրքիայի մասնակցությամբ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել տարածաշրջանային մակարդակում՝ և Ռուսաստանի, և Թուրքիայի մասնակցությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, երկրի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին:

«Իրանի պլանի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն ունի տարածաշրջանային մոտեցում: Մենք կարող ենք պայքարել այս ճգնաժամի դեմ՝ օգտագործելով տարածաշրջանային մոտեցումը և այն երկրների մասնակցությունը, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանում: Բնականաբար Ռուսաստանն ամենակարևոր երկրներից մեկն է, Թուրքիան նույնպես»,-ասել է իրանցի պաշտոնյան:

Քաղաքականություն