ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ.Ապրեք, ձեր քրտնաջան աշխատանքի արդյունքը հասավ տեղ. Առաջնագծից

Տղաների թիկունքը պետք է ամուր լինի:

Պատերազմը սկսվելու հենց առաջին օրվանից թե՛ դպրոցներում,թե՛ տներում, մարդիկ ձեռնամուխ են եղել քողարկող ցանցեր գործելու ՝ առաջնագծի համար: Առաջին հայցքից  հասարակ ու թվացյալ հեշտ պատրաստվող  այս ցանցերը, կարևոր նախապայման ու մեծ օգնություն են առաջնագծում՝մեր զենք-զինամթերքը թշնամուց թաքցնելու համար:

 

Առաջին լուսանկարում տղերքը հրապարակել են նկար, որտեղ քողարկող ցանցը շատ լավ թաքցրել է ՝ թե ինչ կա դրա տակ: Լուսանկարին կից կա մեկնաբանություն՝

«Մեքենա՞: Չէ, չենք տեսել։

 Ձեր քրտնաջան աշխատանքի արդյունքը հասավ տեղ։

ԱՊՐԵՔ»

 

Օգտատերերից Տաթեւն էլ գրել է

«Մեր ազգին հաղթել չի լինի!!!!

Քանի որ խանութներում վերջացել են ցանցերը, կազմակերպեցինք ինքներս ստեղծել ցանցը, վեր ենք հիշում մեր սովորած բոլոր ձեռքի աշխատանքները, եթե ազատ եք կարող եք միանալ»

 

«+8 մեծ ցանց ''Տիգրան Մեծ"- ի մեր եղբայրներին!!!»

Այս նկարն էլ արված է Օպերայի և բալետի թատրոնում: Ամբողջ անձնակազմը քողարկիչ ցանցեր է հյուսում՝ երկրի գլխավոր բեմում՝ առաջնագծում գտնվող զինվորների համար 

Քաղաքականություն

Պատահարներ