Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ երեկ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Ժնև՝ հանդիպելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ «Սա միակ ձևաչափով հանդիպումն է, որի մասին այս պահին ես որևէ տեղեկություն ունեմ»,– ասել էր նա։

Քաղաքականություն