«Մի ամբողջ պաշտպանական գիծ մի շաբաթ շարունակ ծիծաղացել ա. դիրքում մենակ ռադիո Ավրորա էինք լսում». Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նենց էր ստացվել, որ մարտական դիրքում մենակ ռադիո Ավրորա էինք լսում ու դա դարձել էր աշխարհից որևէ հավաստի տեղեկություն ստանալու աղբյուրը։ Մեր վաշտի բոլոր տղերքը կարելի ա ասել, որ արդեն ձայներով հաղորդավարուհիներին ճանաչում էին ու կլոր ժամերին հավաքվում էին մի լուր իմանալու։

 

Էս ամենի հետ միասին մեզ համար հատկապես հիշարժան էին հաղորդավարուհիների արած բոցերը։ Օրինակ՝ պատմում ա Հադրութի քաղաքապետի ու երկու տասնյակ հադրութցիների հզոր դիմադրության մասին ու մեկ էլ լուրջ տոնայնությամբ սենց ձևակերպում ա անում. «Մի քանի ժամ դիմադրելուց հետո հադրութցիներին օգնության հասան Արցախի հատուկ ջոկատայինները և դրանից հետո սկսեց էսպես ասած դիսկոտեկը»:

Էս դիսկոտեկ բառի վրա մի ամբողջ պաշտպանական գիծ մի շաբաթ շարունակ ծիծաղացել ա»: 

Քաղաքականություն

Պատահարներ