Ռազմական ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները հոկտեմբերի 29-ին՝ ժամը 23:40-ի սահմաներում, «Շաքե» անցակետում կանգնեցրել են N զորամասի վարորդ, բանվոր-ծառայող Բ.Մ-ի կողմից վարվող ավտմեքենան: Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտանաբերվել է երկփողանի որսորդական հրացան: Մեքենայի խցիկում և բեռնախցիկում զննությամբ հայտնաբերվել են «ՏՏ» տեսակի դատարկ պահեստատուփով ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, տարբեր իրեր ու առարկաներ՝ զինվորական համազգեստ և կոշիկ, քնապարկեր, հեռադիտակ, բժշկական նյութեր ու պարագաներ, դեղորայք և այլն: Բ.Մ.-ն հայտարարել է, որ մեքենան և դրանում հայտնաբերվածը պատկանում են N զորամասի զինծառայող Ս.Ա.-ին և ինքը զենք-զինամթերքից ու իրերից տեղյակ չի եղել, դրանք մեքենայում տեղավորված են եղել նախապես: Հանգամանքները ճշտվում են։ 

Քաղաքականություն

Պատահարներ