Շահարկումներից խուսափելու համար հանգամանալից պարզաբանում կտանք ճգնաժամի ավարտից հետո. Տեր-Պետրոսյանի խոսնակ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ilur.am կայքի հետ զրույցում պարզաբանել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահները ԼՂ շուրջ իրավիճակը քննարկելու համար Մոսկվա մեկնելու և ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ հանդիպելու ցանկություն են հայտնել։ 

 

«ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար»,-ասել էր Մանե Գևորգյանը։

 

Արման Մուսինյանը նշել է․ «Հիմա մեր երկիրը գտնվում է պատերազմական բարդ իրադրության մեջ, և ավելորդ տարըմբռնումներից ու շահարկումներից խուսափելու նպատակով, այս հարցին մենք հանգամանալից պարզաբանում կտանք միայն ճգնաժամի ավարտից հետո»։

Քաղաքականություն