Սոց. ցանցերում գրելու փոխարեն զանգահարել 114 և 117 թեժ գծեր.Տաթևիկ Ստեփանյան

Որևէ սոցիալական ցանցում հայտարարություն գրելու փոխարեն կոչ եմ անում քաղաքացիներին զանգահարել 114 և 117 թեժ գծեր։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ պատասխանելով հարցին, թե սոցիալական ցանցերում հաճախ են հանդիպում գրառումներ Արցախից ժամանած ընտանիքներին ժամանակավոր կացարանով ապահովելու կարիքի մասին: Նա կոչ արեց, որ եթե գտնվեն քաղաքացիներ, ովքեր հայտնվել են դրսում, չգիտեն՝ ուր գնալ, հյուրընկալող ընտանիքն է դադարում նրանց հյուրընկալել և այլն, առանց աժիոտաժ ստեղծելու, մոտենալ Հրաչյա Ներսիսյան 14/1:

Քաղաքականություն

Պատահարներ